Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավում կոկայինի հսկայական խմբաքանակ է եղել

14:07, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավում կոկայինի հսկայական խմբաքանակ է եղել

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավով, որ նավաբեկության է ենթարկվել 2012թ. հունվարի 13-ին, կոկայինի հսկայական խմբաքանակ է տեղափոխվելիս եղել, որ ըստ նախնական վարկածի` պատկանել է իտալական մաֆիայի ներկայացուցիչներին, մասնավորապես` «Նդրանգետա» խմբավորմանը: Այս մասին հաղորդում է «The Independent»-ը: Հետաքննության ունեցած տեղեկատվության համաձայն` հանցավոր խմբավորումն զբաղվել է թմրանյութերի տեղափոխմամբ ու այդ նպատակով օգտվել է «Norwegian Cruise Lines» և «MSC Cruises» ընկերություններi նավերից: Այս ընկերությունները ջրային կապ են ապահովում Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Կարիբյան ծովի ավազանի երկրների միջև:

Ենթադրվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն եղել, որ նավով թմրանյութ է տեղափոխվում, բայց, այնուամենայնիվ, հնարավոր չէր լինի առանց անձնակազմի անդամներից որևէ մեկի իրազեկության թմրանյութ տեղափոխել: Հաղորդվում է նաև, որ հետաքննության տրամադրության տակ են հայտնվել իտալական մաֆիայի ներկայացուցիչների բանակցությունների ձայնագրությունները: Այդ ձայնագրություններում մաֆիոզները «Կոստա Կոնկորդիա»-ն համարել են ամբողջ աշխարհի առջև Իտալիան պատվազրկած զբոսանավ: Նման բացահայտումներից հետո 20 մարդ է ձերբակալվել, ովքեր, հավանաբար, կապ ունեն թմրանյութերի տեղափոխման հետ:

Նշվում է, որ նավաբեկությունից հետո, որի հետևանքով 32 մարդ է զոհվել, կոկայինի խմբաքանակը չի հայտնաբերվել, այն, ամենայն հավանականությամբ, Տոսկանիայի ափերին խորտակվել է:

10838 | 1
Facebook