Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում խորտակվել է XXI դարի ''Տիտանիկ''-ը, որում եղել է 4229 մարդ

14:24, շաբաթ, 14 հունվարի, 2012 թ.
Իտալիայում խորտակվել է XXI դարի ''Տիտանիկ''-ը, որում եղել է 4229 մարդ
     Իտալիայի Ջիոլո կղզու մոտակայքում խորտակվել է Costa Concordia հսկա զբոսանավը, որի վրա եղել է 4229 մարդ` 3200 ուղևոր և 1029 անձնակազմի անդամ: Ըստ իտալացի նավաստիների` աղետի պատճառը կարող է լինել անձնակազմի անփութությունը, ինչի հետևանքով էլ ջուրը սկսել է լցվել նավը: Ուղևորների մեծ մասին հաջողվել է փրկվել` նավում առկա փոքրիկ նավակների շնորհիվ: Խոսվում է մի քանի զոհերի ու շուրջ 70 անհայտ կորածների մասին:
Costa Concordia զբոսանավը պատրաստվում էր շրջագայել Պալերմո, Պալմա, Բարսելոնա և Մարսել քաղաքներով։
Կատարվածը համեմատում են հանրահայտ ''Տիտանիկ'' նավի ողբերգության հետ:
Տեսանյութերից մեկում ներկայացված է զբոսանավի շքեղությունը, մյուսում` տեղի ունեցածի հետևանքները:





10189 | 0
Facebook