Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է նավթի հերթական արժեզրկման պատճառ դառնալ

12:55, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է նավթի հերթական արժեզրկման պատճառ դառնալ

Եթե այս շաբաթ համաձայնագիր կնքվի Միացյալ Նահանգների ու Իրանի միջև, հնարավոր է, որ նավթի գները դարձյալ անկում գրանցեն, բացի այդ, էական հարված կհասցվի Հյուսիսային ծովում նավթարդյունահանմանը: Այս մասին գրել է «The Sunday Times»-ը: «Իրանը նավթի պաշարներով 4-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ գազի պաշարներով` 2-րդ: Բայց արդյունահանումը արգելակված է պատժամիջոցների հետևանքով: Եթե Իրանը համաձայնի հրաժարվել միջուկային հավակնություններից և համապատասխան համաձայնագիր կնքի Արևմուտքի հետ, ապա նավթի շուկայում, որտեղ արդեն 1 միլիոն բարելի ավելցուկ կա, կավելանա ևս 500 հազար բարել իրանական նավթ:

Դա, ըստ լրատվականի, արդեն իսկ քաոս է առաջացրել Հյուսիսային ծովի նավթարդյունահանող ընկերություններում: Ընկերություններն աշխատանքից հանել են հազարավոր աշխատակիցների ու կրճատել աշխատավարձերը:

6461 | 0
Facebook