Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ծխախոտ արտադրող ընկերությունների դաժան փորձարկումները կենդանիների վրա

21:26, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Ծխախոտ արտադրող ընկերությունների դաժան փորձարկումները կենդանիների վրա

Բոլորն էլ գիտեն, որ ցանկացած ապրանք, որը նախատեսված է մարդկանց կողմից սպառվելու համար, նախ պետք է անվտանգության փորձարկումներ անցնի: Գաղտնիք չէ նաև, որ խոշոր արտադրողներն այդ փորձարկումներն իրականացնում են նրանց վրա, ովքեր անկարող են իրենց պաշտպանել, այսինքն՝ կենդանիների: Կոսմետիկ բոլոր միջոցները, որ վաճառվում են խանութներում, դեղամիջոցները, որ վաճառվում են դեղատներում, նախապես փորձարկումներ են անցնում հենց կենդանիների վրա:

Սակայն քչերը գիտեն, որ կենդանիների վրա սարսափելի ու դաժան փորձարկումներ են անում նաև ծխախոտ արտադրող ընկերությունները: Շներին, կատուներին, կապիկներին, ճագարներին ու կրծողներին ստիպում են օրեր շարունակ շնչել ծխախոտի ծուխը հատուկ խողովակներից, որոնք մտցնում են նրանց շնչափողերի մեջ: Բացի այդ, թունավոր նյութերը քսում են նրանց աչքերին ու մաշկին:

Փորձարկումներն առավել արդյունավետ դարձնելու համար նրանք երկար ժամանակով անշարժացնում են անօգնական կենդանիներին՝ նրանց կապելով հատուկ հարթակներին:

Այս փորձարկումները, որպես կանոն, հանգեցնում են կենդանիների տանջալից մահվան, իսկ սատկածներին փոխարինում են նորերը:

Ճագարներին սովորաբար միացնում են հատուկ սարքերին, որը մղում է ծուխը կենդանիների պարանոցին բացված անցքից:

Այնուհետև հանում են նրանց թոքերն ու ստուգում ծխախոտի ազդեցությունը շնչառական օրգանների վրա:

10358 | 4
Facebook