Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ` Շենգավիթում. վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկերը

12:15, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Կրակոցներ` Շենգավիթում. վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկերը
     Մարտի 31-ին` ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979թ. ծնված Վարդան Կ-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
     Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից:
     Կատարվում է քննություն:
     Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Վարդան Կ-ն Երրորդմասցի Լյովիկի ընկերներից է: Մեր այս հարցին ի պատասխան` ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ տեղեկությունները ճշտվում են:
8712 | 1
Facebook