Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է «Airbus A320» կործանված ինքնաթիռի ամենաերիտասարդ զոհի՝ յոթ ամսական երեխայի լուսանկարը

15:05, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Հրապարակվել է «Airbus A320» կործանված ինքնաթիռի ամենաերիտասարդ զոհի՝ յոթ ամսական երեխայի լուսանկարը

«Դեյլի Մեյլ»-ը հրապարակել է ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320» օդանավի ամենաերիտասարդ զոհի լուսանկարը:

Աղբյուրը նշում է, որ դժբախտ ճակատագիր ունեցած «Airbus A320» ինքնաթիռի ամենափոքր տարիքով ուղևորը բրիտանացի Ջուլիան Փրանց-Բանդրեսն է եղել, ով ընդամենը յոթ ամսական էր: Փոքրիկ տղան իր մոր հետ Իսպանիայից Մանչեսթեր է վերադառնալիս եղել, երբ ինքնաթիռը ողբերգական վթարի է ենթարկվել:

Ավիաաղետի ժամանակ մահացել է նաև փոքրիկի մայրը՝ 37-ամյա Մարինա Բանդրեսը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում կործանվել է «Airbus A320» ուղևորատար ինքնաթիռը, որ իրականացնելիս է եղել Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:
8457 | 0
Facebook