Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

5 սննդամթերք, որ քաղցկեղ են առաջացնում

22:15, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
5 սննդամթերք, որ քաղցկեղ են առաջացնում

Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա ընդունած սննդից: Բժիշկները ներկայացնում են 5 սննդամթերք, որոնց չափից շատ օգտագործումն առավել հաճախ է հանգեցնում քաղցկեղի առաջացման:

1. Ալրային մթերքներ՝ բարձր վերամշակման
    
Ինտենսիվ վերամշակման արդյունքում ցորենի ալյուրը ոչ միայն կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկություններն, այլև ենթարկվում է գազային քլոր անունն ստացած քիմիկատի ազդեցությանը, որն սպիտակեցնող նշանակություն ունի: Այս գազը համարվում է վնասակար, անգամ՝ մահաբեր: Բացի այդ, ալյուրից պատրաստված ուտելիքներն ունեն գլիկեմիկ բարձր ինդեքս, ինչը բարձրացնում է շաքարի մակարդակն արյան մեջ: Ալրային մթերքների չարաշահումը դառնում է ոչ միայն գիրացման, այլև քաղցկեղի պատճառ:

2. Ալկոհոլ
    
Ալկոհոլի չափազանց շատ քանակությունը տաբեր առողջական խնդիրներ է առաջացնում՝ ներառյալ շաքարախտը, ճարպակալումն ու քաղցկեղի բազմաթիվ տեսակներ: Վերջին հետազոտություններից մեկը պարզել էր, որ դաշտանադադարից հետո օրական մեկ բաժակ ալկոհոլ օգտագործող կանայք 30 %-ով առավել հաճախ են կրծքագեղձի քացկեղից տառապում, քան այն կանայք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում ալկոհոլ: Ալկոհոլը քաղցկեղների առաջացման երկրորդ պատճառն է ծխախոտից հետո:

3. Կարմիր միս
     Սննդի մեջ կարմիր մսի քիչ քանակությունը թույլատրելի է, սակայն դրա ավելցուկը կարող է հանգեցնել ստամոքսի քաղցկեղի:

4. Կարտոֆիլի չիփսեր
    
Երեխաների և մեծահասակների կողմից այդքան սիրված ու մեծ չափաբաժիններով օգտագործվող այս մթերքը հագեցած է ճարպերով և կալորիաներով, ինչը հանգեցնում է քաշի ավելցուկի: Իսկ տրանս-ճարպերի ու աղի մեծ քանակության շնորհիվ այն դառնում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկը:

5. Հիդրոգենացված, չմշակված ճարպեր
    
Այս բանջարեղենային ճարպերը պետք է քիմիական մեթոդով հեռացվեն իրենց աղբյուրներից: Այս յուղերի վնասակարությունը ապացուցվել է բազմաթիվ հետազոտություններով. դրանք ևս առաջացնում են քաղցկեղ: Հայտնի է նաև, որ Օմեգա-6 ճարպաթթուների մեծ քանակությունը ևս հարուցում է այդ անբուժելի հիվանդությունը:

23556 | 3
Facebook