Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային շուկայում նավթի գների դրական տեղաշարժ է գրանցվել

11:45, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Միջազգային շուկայում նավթի գների դրական տեղաշարժ է գրանցվել

Այսօր միջազգային շուկայում նավթի գները դրական տեղաշարժ են ապահովել՝ կապված Իրանից և Սաուդյան Արաբիայից ստացված տեղեկությունների հետ: Երեկ ՄԱԳԱՏԵ-ում Թեհրանի դեսպան Ռեզա Բաջաֆին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հետագա ծավալման շուրջ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Ըստ «Ռոյթերս»-ի՝ դա «սև ոսկու» արժևորման պատճառ է դարձել:

Նավթի գների բարձրացմանը նպաստել է նաև Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմի հայտարարությունը, ով նշել է, որ շուկայում նավթի առաջարկի և պահանջարկի հավասարակշռություն կա:

Այսպես՝ առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելը գնահատվել է 0,02%-ով բարձր՝ 60,56 դոլար: Ամերիկյան թեթև նավթի 1 բարելy գնահատվել է 51,77 դոլար՝ 0,47%-ով բարձր:

6161 | 0
Facebook