Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շները կռվում են՝ մինչև մեկի սատկելն, իսկ բնակիչները դիտում են ու հաճույք ստանում

20:08, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Շները կռվում են՝ մինչև մեկի սատկելն, իսկ բնակիչները դիտում են ու հաճույք ստանում

Չինաստանի հյուսիսային հատվածում բավական տարածված երևույթ է դարձել շներին կռվեցնելը: Ինչպես հաղորդում է «Դեյլի Մեյլ»-ը, հազարավոր հանդիսատեսներ հավաքվում են՝ դիտելու այդ պայքարը: Շնամարտերը տարածված երևույթ են ամբողջ աշխարհում, սակայն Չինաստանի այդ շրջանում դրանք ավելի դաժան բնույթ են կրում, քանի որ երկու շների պայքարն ավարտվում է այն ժամանակ, երբ շներից մեկը սատկում է:

Շների մարտերը կազմակերպվում են Չինաստանի հյուսիսային հատվածում գտնվող 6 գյուղերում՝ տեղացիների կողմից: Հաղթող շների տերերը մարտի վերջում՝ որպես պարգևատրում, ստանում են մեկ տուփ ծխախոտ և չինական զովացուցիչ ըմպելիք:

Աղբյուրը նշում է, որ անասելի դաժանության այս երևույթը չինացիներն ընկալում են որպես զվարճանք և այդ շների «գլադիատորական» պայքարը դիտելու են գնում հաճույքի և հետաքրքիր ժամանց անցկացնելու համար:

Չինաստանի այդ հատվածը այժմ գտնվում է կենդանիների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվողների ուշադրության կենտրոնում, ովքեր ցանկանում են հասնել նրան, որ բնակիչները դադարեցնեն կենդանիների հանդեպ նման դաժան վերաբերմունքը:
20372 | 2
Facebook