Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է. ԵՄ

13:22, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է. ԵՄ

Եվրոմիությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվելիք բանակցությունները, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալման կարգավորմանն, այդ թվում նաև՝ նախագահների մակարդակով: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Եվրոմիության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում իրենց ունեցած դերակատարությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ԵՄ գերագույն առաջնահերթությունների շարքում: Մենք անընդունելի ենք համարում ներկայում գոյություն ունեցող ստատուս քվոն»,- հայտնել են ԵՄ մամուլի ծառայությունից:
6643 | 0
Facebook