Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին». այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

17:45, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին». այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

…Եվ միայն խաչիդ գամերը,

Այս կյանքի տառապանքները,

Միայն այդ չի վաճառվում:

Մնացածը վաճառվում է…և բոլորն են վաճառվում…

«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին»,- այսպես է բնորոշել Արթուր Մեսչյանի երգը Հրաչ Թամրազյանը:
    
     Երաժիշտ, ռոք երգիչ, կոմպոզիտոր, նկարիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը ծնվել է 1949-ի մարտի 3-ին: Փոքր հասակից նա հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։

1960-ին Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Առաքյալներ» խումբը, որը միախառնելով հայ հոգևոր երաժշտությունը ռոքի հետ, մեծ տպավորություն է թողել ունկնդիրների վրա: «Առաքյալների» հաջողությունն էլ ավելի է ամրապնդել «The Insane Asylum» ներկայացումը, որը պատմության մեջ մտել է որպես առաջին հայկական ռոք-օպերա: Իսկ 1984-ից արդեն Մեսչյանը սկսել է իր առանձին երաժշտական ուղղին: Մեսչյանի երաժշտական ստեղծագործությունների մեջ մեծ ազդեցություն է ունենուն նրա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում աշխատելը:
     Նա 1981-ին առաջին անգամ համաձայնվել է ուժերը փորձել նաև կինոյում: Պոետ Միքայել Նալբանդյանի մասին ֆիլմում Մեսչյանը ոչ միայն ստանձնում է գլխավոր դերը, այլ նաև իրականացնում է ֆիլմի երաժշտական ձևավորումը:

Մասնագիտությամբ ճարտարապետ Արթուր Մեսչյանն է նախագծել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես նաև` Կառավարության ընդունելությունների տունը և Մատենադարանի նոր թևը:

Արթուր Մեսչյանի` իրադարձություններով հարուստ կյանքում նոր էջ է բացվել 2005-ին, երբ նա` 17 տարի Միացյալ Նահանգներում ապրելուց և աշխատելուց հետո կնոջ հետ միասին վերադառնում է հայրենիք:

Չնայած երաժշտական ասպարեզում նրա մեծ հաջողությանը, Մեսչյանը չի խոստանում հանդես գալ նոր երգերով կամ համերգային ծրարգրերով: Փոխարենը նախընտրում է զբաղվել ճարտարապետությամբ:

3861 | 2
Facebook