Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օբաման հրավիրվել է Վաշինգթոնի մայր տաճար՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի արարողություններին մասնակցելու

14:06, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Օբաման հրավիրվել է Վաշինգթոնի մայր տաճար՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի արարողություններին մասնակցելու

Հայոց ցեղասպանության 100-ամյակի արարողությունները ԱՄՆ-ում իրենց կիզակետին կհասնեն Վաշինգթոնում մայիսի 7-9 կայանալիք եռօրյա միջոցառումների ժամանակ, հայտնում է «Ասբարեզ»-ը: Այդ օրերին հայ-ամերիկյան բոլոր եկեղեցիները, հայրենակցական և բարեգործական միությունները, քաղաքական խմբավորումները կմիավորվեն՝ միահամուռ ուժերով դիմելու ամերիկացիներին ու ամբողջ աշխարհին:

ԱՄՆ-ի եկեղեցիների ազգային խորհուրդը և Կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը պաշտոնապես հրավիրել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին՝ մասնակցելու Վաշինթոնի մայր տաճարում տեղի ունենալիք տիեզերաժողովին:
     Այդ տիեզերաժողովին մասնակցելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը:

4318 | 0
Facebook