Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսական ռազմաբազայի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են

11:33, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Ռուսական ռազմաբազայի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են
     Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Նա փետրվարի 21-ին` ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
     Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունը խնդրում է զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
5077 | 0
Facebook