Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում երկրպագուները հարձակվել են մրցակցի դարպասապահի վրա և վնասվածքներ հասցրել նրան

17:30, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Բրազիլիայում երկրպագուները հարձակվել են մրցակցի դարպասապահի վրա և վնասվածքներ հասցրել նրան
     «Ֆլամենգոյի» երկրպագուները հանդերձարանում հարձակվել են «Մակաէ»-ի դարպասապահ Ռիկարդո Բերնայի վրա՝ Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո նահանգի՝ Կարիոկայի առաջնության հանդիպումից առաջ։
Հարձակման արդյունքում «Ֆլամենգոյ»-ի մի քանի տասյակ երկրպագուներ ծեծել են դարպասապահին։ Սակայն, չնայած ստացած վնասվածքների, Բերնը դուրս է եկել խաղադաշտ։
Բացի այդ, երկրպագուները գողացել են այլ ֆուտբոլիստների մարզակոշիկները, հագուստը, անձնական իրերը և նույնիսկ սնունդը։ Ընդմիջմանը ոստիկանությունը կարողացել է բերման ենթարկել երկրպագուներին, սակայն Բերնը չի կարողացել հիշել նրանց դեմքերը։
Նշենք, որ «Մակաէ»-ի և «Ֆլամենգոյ»-ի միջև հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
4227 | 0
Facebook