Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

23:02, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Նեյմարը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ
     Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Նեյմարը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 22-ամյա Նեյմարի աշխատավարձը կհավասարվի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի աշխատավարձին, ով «Լիվերպուլից» տեղափոխվել է «Բարսելոնա» 2014-ի ամռանը՝ 81 մլն եվրոյով։
Ավելի շատ «Բարսելոնայի» կազմում վաստակում է միայն Լիոնել Մեսսին։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել «Սանթոսից»՝ 2013 թվականին։ Կատալոնական գրանդի կազմում Նեյմարը դարձել է Իսպանիայի 2013 թվականի սուպերգավաթակիր։
Այս մրցաշրջանում երիտասարդ բրազիլացին մասնակցել է 17 հանդիպման՝ հեղինակելով 14 գնդակ։
6446 | 0
Facebook