Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մուրտազալիևին ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից

16:30, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Մուրտազալիևին ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից
     Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի առաջարկով՝ Հայաստանի կառավարությունը երեկ Մուսա Դալգատի Մուրտազալիևին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից:
«Մուսա Դալգատի Մուրտազալիևը Եվրոպայի առաջնության մրցանակակիր է և պատրաստվում է 2015 թվականի աշխարհի առաջնությանը»,- հայտնել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
Կառավարությունը, լսելով առաջարկը, հունվարի 30-ին պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևին (ծնված 1986թ. մայիսի 26-ին, բնակության վայրը՝ Երևան, Աբովյան 9): Մուրտազալիևը հանդես է եկել 74 կգ և 84 կգ քաշային կարգում, հանդիսանում է 2011-2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:
Մուրտազալիևը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմում այժմ նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը։
ՀՀ նախագահի՝ 2010 թվականի հունվարի 18-ի ՆՀ 3-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մուսա Դալգատի Մուրտազալիևին: Նախագահի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մարզիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ նրա 27 տարին լրանում է 2015 թվականի մայիսի 26-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
3572 | 0
Facebook