Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նադալը, Իգլեսիասը, Գազոլը և Փրաթսը կհիմնեն աշխարհում առաջին իսպանական ռեստորանների ցանցը

18:01, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Նադալը, Իգլեսիասը, Գազոլը և Փրաթսը կհիմնեն աշխարհում առաջին իսպանական ռեստորանների ցանցը
     Թենիսիստ Ռաֆայել Նադալը, բասկետբոլիստ Փոու Գազոլը, երգիչ Էնրիկե Իգլեսիասը և գործարար Աբել Մաթուտես Փրաթսը ռեստորանների նոր ցանց են հիմնելու՝ անվանելով այն «Tatel»։
Իսպանացիները իրենց ռեստորանում կմատուցեն իսպանական խոհանոցի ուտեստներ։ «Tatel» ցանցը կդառնա աշխարհում առաջին իսպանական ռեստորանների ցանցը։
«Մեր երկրի սնունդը շատ հայտնի է։ Կան շատ իսպանական ռեստորաններ, բայց նրանցից ոչ մեկը չի փորձում բարձրանալ ազգային կամ նույնիսկ միջազգային մակարդակ»,- ասել է նրանց ներկայացուցիչը։
Ցանցի առաջին ռեստորանը կբացվի 2015-ի մարտին՝ Մադրիդում։ Ռեստորանը կահավորված կլինի 1920-ականների ոճով, իսկ սենյակը բաժանված կլինի 3 հատվածի՝ տարբեր ներկայացումների համար։
2016-ին «Tatel» ռեստորան կբացվի Իբիցայում, հետո արդեն Բարսելոնայում, Լոնդոնում և Լաս Վեգասում։
7040 | 0
Facebook