Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսուա Օլանդ. «Վստահ եմ, որ այս տարի մենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր քայլեր կտեսնենք»

14:56, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Ֆրանսուա Օլանդ. «Վստահ եմ, որ այս տարի մենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր քայլեր կտեսնենք»

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այս տարի ինքը պատրաստվում է ապրիլի 24-ին այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Ֆրանս Փրեսս»-ը, այս մասին Օլանդը հայտարարել է Փարիզում հայկական կազմակերպությունների մասնակցությամբ հադիպման ժամանակ՝ նշելով, որ ինքը Հայաստան է մեկնելու իր ժողովրդի անունից:

«Ճշմարտությունը հաստատելու համար նախաձեռնվող քայլերը պետք է շարունակական բնույթ կրեն: Ես վստահ եմ, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին նոր ժեստեր և նոր քայլեր կլինեն: Ժամանակն է, որ երկու պետությունները՝ Հայաստանն ու Թուրքիան, կոտրեն բոլոր կարծրատիպերը և մտածեն արդեն հարաբերությունների նոր մեկնարկի մասին»,- հայտնել է Օլանդը:

11362 | 0
Facebook