Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վախենում եմ, որ չեմ հասցնի…». Վազգեն Սարգսյան

15:25, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
«Վախենում եմ, որ չեմ հասցնի…». Վազգեն Սարգսյան
     «Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ, մնացածը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած… Ես արտիստ չեմ, ո՞նց փոխվեմ, ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել, այդպես չի լինում, իմ ամպուլան չէ: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են, իրենց համար արջի կերպար են ստեղծում ու իրանց վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ, է՞լ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` աʹյ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ…»,- Վազգեն Սարգսյանի այս խոսքերն ու արխիվային նյութեր տեղ են գտել Արայիկ Մանուկյանի ֆիլմում: Հեղինակը շուրջ երեք տարի աշխատել է վավերագրական ֆիլմի վրա, որը վերնագրել է «Վազգենը...»: Ֆիլմում խոսում է սպարապետի մայրը` Գրետա Սարգսյանը, ով պատմում է Վազգենի մանկության ու պատանեկության մասին:
«Աշխարհում ամենաշատն իմ պատրաստած դոլման էր սիրում, սոխը չէր թողնում դանակով կտրեմ, ասում էր` սոխը պետք է ձեռքով կտրել»,- պատմում է մայրը:
1 ժամ 15 րոպե տևողությամբ ֆիլմը սկսվում է Վազգենի հետևյալ խոսքերով.
- Ո՞վ եք դուք,
- Ես Վազգեն Սարգսյանն եմ,
- Լավ, ո՞վ է Վազգեն Սարգսյանը,
- Կգա ժամանակը, և այդ մասին ես ձեզանից կհարցնեմ…
13337 | 0
Facebook