Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բավական խիստ և բովանդակալից զրույց են ունեցել

10:11, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բավական խիստ և բովանդակալից զրույց են ունեցել

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերից, ինչպես երևում է, առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են անհրաժեշտ հետևություններ արել։ Դատելով նրանց տարածած հաղորդագրությունից` Ադրբեջանի արտգործնախարարի հետ բավական խիստ և բովանդակալից զրույց են ունեցել։
     Հիմա, կարծում եմ, Ադրբեջանի ընտրության հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ակնհայտ է, որ Բաքվին սպառնում է թե՛ Երևանը, թե՛ միջնորդների ինստիտուտը։ Այս իրավիճակում Ադրբեջանը կա՛մ պատերազմ պիտի սկսի, կա՛մ խելքը գլուխը հավաքի։ Բայց քանի որ պատերազմում հաջողություն հասնելու որևէ հնարավորություն ադրբեջանցիները չունեն, կարծում եմ, նրանց միայն մեկ ճանապարհ է մնում։

3256 | 0
Facebook