Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգյանն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

20:48, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Գևորգյանն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը
     Հունվարի 23-ից 25-ը Վանաձորի՝ Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով, ի դեպ, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և կազդուրման փուլում է: Հայաստանի առաջնությունում Ջուլֆալակյանին փոխարինել է հավաքականում նրա օգնական Սամվել Գևորգյանը։
«Հայաստանի առաջնությունն անցավ շատ բարձր մակարդակով, ամեն ինչ լավ էր կազմակերպված: Ըմբիշները ցուցադրեցին իրենց առավելագույն կարողությունները, իսկ մրցավարներն էլ՝ գլխավոր մրցավար Գևորգ Ալեքսանյանի, ինչպես նաև ժյուրիի անդամներ Հրանտ Ենոքյանի, Գևորգ Հարությունյանի, Սամվել Հարությունյանի գլխավորությամբ շատ բարձր մակարդակով կազմակերպեցին մրցումները։ Գրեթե ամեն ինչ կանխատեսելի էր: Ովքեր պետք է դառնային մրցանակակիր, նրանք էլ դարձան: Մի քանի մեդալակիր ունեցանք երիտասարդականից մեծահասակներ տեղափոխվածներից, սակայն նրանցից ոչ բոլորն առանձնակի տպավորություն թողեցին մարզիչների վրա»,- ասել է Գևորգյանը։
2098 | 0
Facebook