Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղվա բողոքի ցույցին կմիանան ՀՀ տարբեր մարզերի մեր գործընկերները. առևտրականներ

15:21, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Վաղվա բողոքի ցույցին կմիանան ՀՀ տարբեր մարզերի մեր գործընկերները. առևտրականներ
     «Վաղը մեզ կմիանան մեր գործընկերները ՀՀ տարբեր մարզերից»,- հայտարարեցին կառավարության շենքի մոտ հավաքված առևտրականները: «Սա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը կարող է ոչ մի քայլ չնախաձեռնել ու անուշադրության մատնել մեզ ու մեր պահանջը, այն է` կասեցնել օրենքը»,- հավելեցին նրանք:
     Հավաքվածներն առաջարկում են տուն գնալ ու վաղն առավոտյան ժամը 11-ին կրկին հավաքվել կառավարության շենքի մոտ:
3172 | 4
Facebook