Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայ դասականների բանաստեղծությունները` «Vahag Rush Band»-ի ռոքային մեկնաբանությամբ

19:10, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Հայ դասականների բանաստեղծությունները` «Vahag Rush Band»-ի ռոքային մեկնաբանությամբ
     «Vahag Rush Band»-ը հիմնադրվել է 2009-ի սեպտեմբերին, և ինչպես նշում են տղաները` ստեղծման առաջին օրվանից նրանց համար բոլոր դռները բաց են եղել, քանի որ ներկայացնում են որակյալ ու լսելի երաժշտություն: Խմբին ճանաչում է բերել «Լուսամփոփի պես աղջիկ» երգը, որն էլ հետագայում դարձել է այցեքարտ:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է խմբի հիմնադիրներից` Վահագի հետ, ով բենդի վոկալիստն ու ռիթմկիթառահարն է:
«Խմբի մյուս անդամներն են Սամվել Խաչատրյանը` սոլո կիթառ, ստեղնաշարային գործիքներ` Գարիկ Գագիկյան, հարվածային գործիքներ` Վլադիմիր Աղաևանյան, բասս կիթառ` Հովհաննես Գևորգյան և ջութակ Լիլիթ Ռուշանյան: Գործիքավորումը կարատարում են Սամվելն և Գարիկը: Հանդիսատեսի կողմից ունենք շատ սիրված երգեր` «Աշնան քամի», «Լուսամփոփի պես աղջիկ», «Անհաս մի տենչ», «Անուրջներ» և այլն»,- նշեց Վահագը, ում խոսքով` երգերի հեղինակը հանդիսանում են հայրը՝ Աշոտ Ռուշանյանը և ինքը՝ Վահագ Ռաշը: Երգերը հիմնականում բալլադային ռոք ոճում են: Վահագը նաև նշեց, որ այս տարի հանդիսատեսի դատին կհանձնեն պրոֆեսիոնալ ձայնագրությամբ 4-ից 5 երգ: ««Ես կգամ» երգի պրոֆեսիոնալ տարբերակը մինչև գարուն պատրաստ կլինի: Նաև կներկայացնենք «Երջանկություն» երգը, որի միջնամասում ներկայացվում է Պարույր Սևակի բանաստեղծություններից մեկը»,- ամփոփեց Վահագը:
3872 | 0
Facebook