Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենալավ տունը» կմեկնի Լոս Անջելես

12:01, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
«Ամենալավ տունը» կմեկնի Լոս Անջելես
     Այսօր` հունվարի 25-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ռուբեն Մարուխյանի և Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ` «Ամենալավ տունը» մանկական ներկայացումը, որը շուտով կներկայացվի նաև Լոս Անջելեսի հանդիսատեսի դատին: Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին տեղեկացրին Համազգային թատրոնից` ներկայացումը նախատեսված է դպրոցական հանդիսատեսի համար: Բեմադրության երաժշտական ձևավորումն իրականացրել է Մարտին Վարդազարյանը, իսկ դերասանական կազմում զբաղված են Համազգային թատրոնի դերասաններ` Ստեփան Ղամբարյանը, Կարապետ Բալյանը, Կարեն Խաչատրյանը, Նարեկ Բաղդասարյանը, Գագիկ Մադոյանն ու ուրիշներ:
Ներկայացման հերոսը՝ Դավիթը, ապրում է իր մոր հետ, հայրենի երկրում: Օրերից մի օր, նա որոշում է լքել իր տունը և բախտ որոնել օտար ափերում: Մայրը հարգում է որդու որոշումը, օրհնում է նրա ճանապարհը և տալիս նրան կախարդական լավաշ: Ճանապարհին Դավիթը հանդիպում է բազում փորձությունների, ճանաչում է շատ ու շատ մարդկանց, լավ ու վատ օրերը հաջորդում են միմյանց: Երբ նա ձեռք է բերում մեծ փորձություն, հասկանում է, որ իր փնտրած երջանկությունը գտնվում է իր հարազատ երկրում, իր հայրենիքում:
3722 | 0
Facebook