Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հիլարի Քլինթոնը նմանակում է Պուտինին

14:25, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Հիլարի Քլինթոնը նմանակում է Պուտինին

«Bloomberg Business»-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նմանակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիլարի Քլինթոնին Կանադայի Վիննիպեգ քաղաք կատարած այցի ժամանակ հարց են ուղղում, թե արդյոք նա ցանկանո՞ւմ է հայտնվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Քլինթոնը պատասխանում է, որ իրենց երկրում ամեն ինչ հստակ գործընթացով է արվում և ցույց տալու համար այդ հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարբերությունները, բերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակը.

«Մի անգամ Պուտինը հարց է տալիս ինքն իրեն. «Վլադիմի՛ր, Դուք կցանկանայի՞ք նախագահ դառնալ»: Եվ ինքն իրեն պատասխանում է. «Կարծում եմ, որ կցանկանայի: Ինչո՞ւ պարզապես չհայտարարել այդ մասին, իսկ Դմիտրիին կհայտնենք, որ նա դառնալու է վարչապետ. Հրաշալի գաղափար է»»:

Հիլարի Քլինթոնը կրկնօրինակում է Պուտինին
9500 | 0
Facebook