Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գուգլ»-ի ղեկավարը կանխազգուշացրել է՝ համացանցի գոյությունն այլևս չենք զգա

12:46, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
«Գուգլ»-ի ղեկավարը կանխազգուշացրել է՝ համացանցի գոյությունն այլևս չենք զգա

«Գուգլ» ընկերության ղեկավար Էրիկ Շմիդտը Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ համացանցի օրերը հաշված են այն առումով, որ դրա գոյության մասին շուտով բոլորը կմոռանան: Այդ մասին գրում է «Դեյլի Մեյլ»-ը: «Համացանցը կանհետանա: Այնքան շատ «IP» հասցեներ կլինեն, այնքան շատ սարքավորումներ, տվիչներ, ձեր վրա գտնվող իրեր կլինեն, իրեր, որոնց հետ դուք այնպիսի փոխազդեցության մեջ կլինեք, որ այլևս չեք զգա դրանց գոյությունը»,- ապագայի գլոբալ ցանցի մասին խոսելով` ասել է Էրիկ Շմիդտը: Նա ուշադրություն է հրավիրել բազմաթիվ հզոր տեխնիկական հարթակների առաջացման վրա, որոնք ազդում են «դոմինավորման կարգավորման» վրա: Նա նաև հավելել է, որ ներկայում բոլորովին անհնար է կանխատեսել, թե ինչ տեսք կունենան բջջային հավելվածների ենթակառուցվածքները, քանի որ ոլորտում նոր խաղացողներ են ի հայտ գալիս, որոնք ոչ այլ ինչ են, քան սուպերհամակարգիչներ: «Ներկա պահին ինձ համար այդ ոլորտը բացարձակապես բաց է»,- ասել է Էրիկ Շմիդտը:

8503 | 0
Facebook