Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է` առաջիկայում նավթը գնահատվի 35 դոլար

10:16, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Հնարավոր է` առաջիկայում նավթը գնահատվի 35 դոլար

Միջազգային շուկայում նավթի գների անկման միտումը շարունակվում է, ինչը, ինչպես հայտնի է, կապված է շուկայում նավթի առաջարկի ավելցուկի հետ: Այսօր եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի փետրվարյան ֆյուչերսները կազմել են 46,21 դոլար, իսկ ամերիկյան «WTI» նավթի փետրվարյան ֆյուչերսները կազմել են 45,58 դոլար: 2015 թվականի առաջին կեսին նավթի շուկան շարունակելու է իր աշխատանքը «սև ոսկու» հսկայական ավելցուկով: Ըստ «Societe Generale SA» փորձագետների, հնարավոր է` նավթը գնահատվի 40 դոլարից էլ ցածր` հասնելով 35 դոլարի սահամանգծին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կարծիք էր հայտնվել, որ նավթի 1 բարելը այլևս երբեք 100 դոլար չի գնահատվի:

3256 | 0
Facebook