Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տարեց ամերիկացին 326 միլիոն դոլար է շահել վիճակախաղով

13:10, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Տարեց ամերիկացին 326 միլիոն դոլար է շահել վիճակախաղով

80-ամյա նախկին ուսուցիչ, նյույորքցի Հարոլդ Դայմոնդը դարձել է վիճականահանության պատմության ամենաշատ գումար շահած անձնավորությունը, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը: Ամերիկացին պատմել է, որ երջանիկ տոմսը գնել է լիցքավորման կետում 10 դոլարով, դրել է դրամապանակի մեջ ու մոռացել: Հաջորդ օրը գոլֆի ընկերները պատմել են, որ մոտակա լիցքավորման կետում ինչ-որ մի բախտավոր 326 միլիոն դոլար շահումով տոմս է գնել: Հարոլդը նոր միայն հիշել է, որ ինքն էլ է այդ վայրից տոմս գնել և տուն վերադառնալով՝ ստուգել է իր տոմսն ու բացահայտել, որ այդ բախտավորը հենց ինքն է:

Այժմ տարեց ամուսինները ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերցնեն այդ գումարը: Բոլոր հարկերը պահվելուց հետո նրանց կտրվի 197 միլիոն դոլար:

7492 | 0
Facebook