Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ի՞նչ կլինի, եթե «Կոկա-կոլան» խառնենք կաթի հետ

23:02, հինգշաբթի, 08 հունվարի, 2015 թ.
Ի՞նչ կլինի, եթե «Կոկա-կոլան» խառնենք կաթի հետ

«Կոկա-կոլա» զովացուցիչ գազավորված ըմպելիքների տարատեսակ հատկությունների մասին բազմիցս խոսվել է։ Ասում են, թե այն մաքրում է ժանգը մետաղական իրերից, վերացնում է արյան և յուղի հետքերը հագուստից։ Իսկ ի՞նչ կլինի, եթե «Կոկա-կոլան» խառնենք կաթի հետ։
     Եթե «Կոկա կոլա»-ով լցված շշի մեջ կաթ ավելացնենք, և փակենք շշի կափարիչը, ապա 6 ժամ անց շշի բաղադրությունը բոլորովին այլ տեսք կունենա։ Շշի հատակին կեղտոտ ավազի կամ ցեխի տեսք ունեցող նստվածք կառաջանա, իսկ վերին հատվածում մնացած հեղուկը կկորցնի «Կոկա-կոլա»-ին հատուկ մուգ երանգավորումը` նմանվելով կեղտաջրի։
     Պատճառն այն է, որ «Կոկա-կոլա»-ի թթվայնության մակարդակը շատ բարձր է, և այն ամբողջովին քայքայում է կաթի մեջ առկա սպիտակունցերը` որպես արգասիք թողնելով գորշ նստվածք։ Հենց այս նույն գործընթացն էլ կատարվում է մարդու օրգանիզմում, քանի որ մեր օրգանիզմի հյուսվածքները հիմնականում կազմված են սպիտակուցներից։

5328 | 0
Facebook