Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեսբուհիների հարսանիք Երևանում. եկեղեցու արձագանքը

00:16, կիրակի, 02 դեկտեմբերի, 2012 թ.
Լեսբուհիների հարսանիք Երևանում. եկեղեցու արձագանքը

Օրերս լուրեր էին տարածվել, թե երևանյան ժամանցի վայրերից մեկում մի խումբ աղջիկներ իրենց միասեռական ընկերուհիների հարսանիքն են նշել: Թե ովքեր էին նրանք, ինչպես էին ''ամուսնացել'', հայտնի չէ:

Տեր Եսայի քահանա Արթենյանն աղջիկների այդ արարքը որակեց որպես հայ ավանդական ընտանիքի դեմ ուղղված քայլ, այլ կերպ ասած` չակերտավոր եվրոպական արժեքները, որ այսօր փորձում են ընդօրինակել մերոնք, ըստ նրա, հիմնականում ավանդապաշտ ընտանիքի դեմ եմ ուղղված: ''Ցավալիորեն եմ լսում նման բաներ…: Տվյալ հարցում մեղավոր ենք և մենք, և ընտանիքը, և դպրոցը: Դաստիարակության հարցը պետք է ընտանիքից սկսվի, հետո իր դերը կատարի դպրոցը, հասարակությունը...: Դա բոլորիս լուծելու խնդիրն է, բոլորս պետք է լուծման ճանապարհներ գտնենք: Եկեղեցին պատրաստ է համագործակցել…'',- մեր թղթակցի հետ զրույցում ասաց քահանան` հավելելով, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ:

38613 | 97
Facebook