Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 40 տարեկան

13:10, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 40 տարեկան

14 տարի է անցել այն օրից, երբ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այսօր, սեպտեմբերի 26-ին, Գուրգեն Մարգարյանը կդառնար 40 տարեկան:
     2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 19-ին: Ադրբեջանցին քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել Գուրգեն Մարգարյանի դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից:
     2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի: Դատավորն իր որոշումը բացատրել է Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները:
     Սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնել է Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Սաֆարովին շնորհվել է բնակարան և մայորի կոչում՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցակցրել էր անազատության մեջ: Տվյալ որոշումը հանգեցրել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:

Երևանում Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոց և հասարակական կազմակերպություն կա: Նրա անվան պուրակում տեղադրվել է հուշարձան:

3470 | 0
Facebook