Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

00:20, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն սեպտեմբերի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» («Orange») ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք՝ «Ֆրանկոֆոնիա»-ի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:

4168 | 0
Facebook