2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ: 475 ընտրատեղամասերի նախնական տվյալներով այն հավաքեց 294109 ձայն՝ ընտրողների 81,06%-ը:
Հաջորդիվ ԲՀԿ-ն է՝ 6,95%-ով, ապա «Լույս» դաշինքը 4,99%-ով:
Արդյունքների ամբողջական պատկերը՝ լուսանկարում:
«Իմ քայլը»՝ 81,06%. Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Հիշեցնենք, որ օրեր առաջ MAMUL.am-ի անցկացրած հարցման արդյունքները ևս մոտավորապես նման պատկերn էին ցույց տվել: