Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրատեղամասերում չոլկով, լղարիկ տղերք չկան». Արթուր Հայրապետյան

14:05, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
«Ընտրատեղամասերում չոլկով, լղարիկ տղերք չկան». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Ընտրատեղամասերում չոլկով, լղարիկ տղերք չկան։ Ընտրատեղամասերի շուրջ գալստուկավորներ չեն հավաքվել։ Հետևաբար հանգիստ ես` սիրտդ չի խառնում։
     Միակ անհանգստացնող բանը, որ հանձնաժողովի անդամներից կան ՀՀԿ-ներ։ ՀՀԿ-ները, եթե անգամ հանձնել են իրենց անդամատոմսը, դա ոչինչ չի ասում, որովհետև ՀՀԿ-ն դա տեսակ է, ուզում ես նախկին ՀՀԿ եղիր, ուզում ես ՀՀԿ եղիր, բան չի փոխվում։ Վստահված անձինք պետք է ավելի քան ուշադիր լինեն։ Ուշադիր ոչ միայն ընտրողների հանդեպ, այլ նաև տեղամասերում հանձնաժողովների...»:

4894 | 2
Facebook