Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Opel-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր

00:20, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Opel-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է: Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Արտակագ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության աշխատակիցները, իսկ մեկին էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց:

Վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի և դեպքի վայր ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են վրաերթ կատարած ավտոմեքենայի համարանիշը: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ Opel մակնիշի ավտոմեքենայով և ոստիկաններին մատնացույց արել այն վայրը, որտեղ թողել է ավտոմեքենան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև Oepl-ի վարորդ ներկայաած անձի տվյալները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

5882 | 0
Facebook