Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջնագիծ այցելած Նիկոլ Փաշինանը՝ սահմանային իրադրության մասին

21:05, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Առաջնագիծ այցելած Նիկոլ Փաշինանը՝ սահմանային իրադրության մասին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը. «Արցախում այցելեցի առաջնագիծ, որտեղ աշխատանքային քննարկում ունեցանք: Շարքային պայմանագրային զոինվորի հետ ծանոթացա, ով մարդը ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա էր ծառայություն իրականացնում, նույնը մի սպա, ով 6 երեխա ուներ: Սա իսկապես համարում եմ սեփական երկրի ապագայի նկատմամբ մի բացառիկ հավատ: Համոզված եմ, որ այդ հավատը հիմնված է նաև մեր ժողովդրի հավաքական դուխի հետ:
     Ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը լարված է, բայց կայուն ու վերահսկելի: Չկա որևէ կասկած, որ մեր զինված ուժերը վերահսկում և արժանի պատասխան են տալիս ադրբեջանական սադրանքներին: Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում, կամ ուզում: Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, բայց նաև պատրաստ ենք խաղաղության ու իրապես խաղաղ բանակցությունների»:

5994 | 8
Facebook