Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զոհրաբյանը իր եվրոպացի կոլեգաներին Գուգլի միջոցով համոզում էր, որ Սարսանգի ջրամբարը ԼՂՀ տարածքում չէ». Գևորգ Քոթանջյան

01:30, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
«Զոհրաբյանը իր եվրոպացի կոլեգաներին Գուգլի միջոցով համոզում էր, որ Սարսանգի ջրամբարը ԼՂՀ տարածքում չէ». Գևորգ Քոթանջյան

«Ելք» դաշինքի անդամ Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին, որպես ընտրող չեմ կարող մասնակցել' երևանցի չեմ:
     Քարոզարշավին հետևելով, կասեմ, որ թեկնածուներից և թիմային պատրաստվածությամբ ամենատպավորիչը ինձ համար Զեյնալյանն է (կիքսեր չի տալիս):
     Հայկոյի պահով ասեմ,.որ նկատվում է ընկճվածություն (քաղաքականության փորձի բացակայության պատճառով հավանաբար):
     Ինչ վերաբերում է Նեիրա Զոհրաբյանին, ով դեբատի է հրավիրում Հայկոյին,ու ասում, գաա, հետս քաղաքականությունից խոսի, կցանկանայի հիշեցնել մի պատմություն' ԵՎրախորհրդում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված հակահայկական բանաձևի մասին, որում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը իր եվրոպացի կոլեգաներին Գուգլի միջոցով համոզում և ցանկանում էր ապացուցել, որ Սարսանգի ջրամբարը ԼՂՀ տարածքում չէ, և որ Գուգլում երևում է, որ այն Ադրբեջանի կազմում է.....
     Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել որ քաղաքականությունը ծանր գործ է, իսկ դիվանագիտությունը բայղուշություն չէ:
     Մաղթում եմ արդար ընտրություններ»:

13333 | 4
Facebook