Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք…». այսօր Մկրտիչ Պեշիկթաշլյանի ծննդյան օրն է

19:20, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
«Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք…». այսօր Մկրտիչ Պեշիկթաշլյանի ծննդյան օրն է

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք,
     Որ մըրըրկավ էինք զատված.
     Բաղդին ամեն ոխ չարանենգ
     Ի մի համբույր ցրվին ի բաց.
     Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն.
     Քան զանձկալի Եղբայր անուն։
     Երբ ալեւոր Մայրն Հայաստան
     Տեսնե զորդիս յուր քովե քով,
     Սըրտին խորունկ վերքըն դաԺան
     Քաղցր արտասված բուԺին ցողով.
     Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
     Քան զանձկալի Եղբայր անուն։
     Արևմտահայ բանաստեղ, թատերական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը ծնվել է 1828թ-ի օգոստոսի 18-ին ` Կ. Պոլսում: Պեշիկթաշլյանը թողել է շուրջ 60 բանաստեղծություն, որոնց թեմաները բազմազան են: Նրա բանաստեղծությունները սիրո, հայրենիքի, բնության մասին են, ինչպես նաև գրել է օրորոցային, մանկական և այլ երգեր:
     Առաջին բանաստեղծությունը` «Զբոսանք Արտաշեսի Առաջնո»-ն, տպագրվել է 1849թ.-ին` «Բազմավեպ»-ում: Նա գրել է գրաբարով և աշխարհաբարով:
     Նշանավոր են հեղինակի պատմահայրենասիրական երգերը, որոնք գրվել են 1840-ականների երկրորդ կեսին: 1850-ականների վերջերին հասարակական-քաղաքական մտքի և ազգային-ազատագրական շարժման բուռն վերելքին զուգահեռ` մեծ վերելք է ապրում հեղինակի ստեղծագործական կյանքը: Նրա երգերի թեման դառնում է իրական հայրենիքը:
     1860-ականներին գրված բանաստեղծությունները արձագանքում էին Զեյթունի հերոսամարտին: Հեղինակը մեծ հավատ ուներ ժողովրդի ու ազգային պայքարի հանդեպ:
     Դու զո՞վ խնդրես, մայր իմ անույշ,
     Ե´կ, մի´ դողար, մոտեցի´ր հոս.
     Անլաց աչոք դիտե´ զորդիդ,
     Ու յուր վերքերն արյունահոս:
     Թուրքաց մայրեր թող լան, ու դուն
     Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:

4991 | 0
Facebook