Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը 5-րդն է Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում

02:20, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Արոնյանը 5-րդն է Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում

ԱՄՆ-ում ավարտվեց «Grand Chess Tour»-ի շրջանակներում ընթացող Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե Լագրավի, ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ 9 տուրից հետո Արոնյանը, 18 հնարավորից վաստակած 9 միավորով 5-րդ տեղում է։ 1-ին տեղում է Շախրիյար Մամեդյարովը՝ 12 միավորով։

2996 | 0
Facebook