Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

18:05, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների, հայտնում է քաղաքապետարանը:

2998 | 0
Facebook