Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կփոխանցեմ որդուս». Թրամփը Պուտինից նվեր է ստացել՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը (տեսանյութ)

21:30, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Կփոխանցեմ որդուս». Թրամփը Պուտինից նվեր է ստացել՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը (տեսանյութ)

Հելսինկիում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Լրագրողներից մեկը հարց է ուղղել Սիրիայի իրավիճակի հետ կապված՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, և հիշեցրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այն հայտարարությունը, որ «գնդակը գտնվում է ռուսական կողմում»:

Պատասխանելով այդ հարցին՝ Պուտինը որոշել է Թրամփին նվիրել ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը՝ ասելով, որ «այժմ գնդակն ամերիկյան կողմում է»:

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և ասել, որ այն կփոխանցի իր կրտսեր որդուն՝ Բերոնին, ապա գնդակը նետել կնոջ՝ Մելանյա Թրամփի ուղղությամբ:

16560 | 0
Facebook