Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա խոստովանություն է». Արթուր Սաքունց

02:10, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
«Սա խոստովանություն է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ուղղակի ապշեցուցիչ հանգամանքներ են բացահայտվում:

1. Սա խոստովանություն է, որ Սերժ Սարգսյանն իր իշխանության գոյության միակ երաշխավոր ճանաչել և համարել է Պուտինին:

2. Երկրորդ, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ իր համար որևէ նշանակություն չի ունեցել ՀՀ քաղաքացին, ՀՀ քաղաքացու կարծիքը, որը հուժկու ձևով արտահայտվեց ոչ բռնի, խաղաղ քաղաքացիական անհնազանդության համազգային ցուցերով, այլ մեկ այլ պետության ղեկավարի դիրքորոշումն է կարևոր հանդիսացել:

3. Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ իր իշխանության լեգիտիմությունը բխել է ոչ թե ՀՀ քաղաքացիներից, այլ այլ պետության կողմից:

4. Սերժ Սարգսյանն իր իշխանության պահպանման համար պատրաստ է եղել վճարել ցանկացած գին, այդ թվում մարդկանց անվտանգությունը զոհաբերելու գնով, Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը զոհաբերելու գնով, եթե չհանդիպեր որևէ դիմադրության պետության ներսում:

5. Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը թողել են ՀՀ-ի և Ղարաբաղի ժողովրդի համար ծանր ժառանգություն, կապանքներ ու բեռր, որոնցից ազատվելու համար պետք է անչափ շատ ջանքեր, ռեսուրսներ և լայնածավալ, գրագետ աշխատանք»:

19354 | 0
Facebook