Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով

10:40, երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ.
Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով

Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով, հաղորդում է «Грузия онлайн»-ը: Տեղի այրվածքաբանական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այս պահին հիվանդների վիճակը կայուն է: Նրանց տարիքը տատանվում է 9-ից մինչև 22 տարեկանի միջև:

Կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ ամառային սեզոնի սկզբից կենտրոն է դիմել արդեն 71 մարդ, ընդ որում, 55 դեպք է գրանցվել արևայրուքի հետևանքների պատճառով:

Ըստ օդերևութաբանների՝ Վրաստանի տարածքում շոգ եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 5-ը: Մասնավորապես, Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-43 աստիճանի, իսկ Արևմտյան Վրաստանում՝ 30-35 աստիճանի: Թբիլիսիում մոտ օրերը սպասվում է 38-40 աստիճան:

6640 | 0
Facebook