Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արծրուն Հովհաննիսյանը՝ ՌՈ աշխատակիցների կողմից զենք-զինամթերքի և զինվորական հանդերձանքի հայտնաբերման մասին

13:25, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Արծրուն Հովհաննիսյանը՝ ՌՈ աշխատակիցների կողմից զենք-զինամթերքի և զինվորական հանդերձանքի հայտնաբերման մասին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք:
     Մեկ այլ դեպքով՝ N զորամասի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ի հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Ռազմական ոստիկանություն է հանձնվել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով և փամփուշտներով:
     Հայտնաբերված զենքերի, զինամթերքների և զինվորական հանդերձանքների վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
     Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

13888 | 0
Facebook