Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ ա նշանակվել մի մարդ, ով հարվածել ա դեմքիս ու կեղծ ցուցմունք տվել». Անի Գևորգյան

11:35, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
«Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ ա նշանակվել մի մարդ, ով հարվածել ա դեմքիս ու կեղծ ցուցմունք տվել». Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ ա նշանակվել մի մարդ, ով վիդեոյում պատկերված օրը հարվածել ա դեմքիս, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ ա տվել: Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գրիգորյանի ու այլ փաստաբանների հետ միասին հետևողականորեն պայքարել ենք էդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաև էս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետև Հայաստանում ի վերջո պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողն իրական պատասխանատվության ենթարկվի: Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երևանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարիերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք:
     ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարևոր պայքարի պայմաններում առավել ևս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն:

7251 | 1
Facebook