Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը հեռացվել է զինվորների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

12:40, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
Վիգեն Սարգսյանը հեռացվել է զինվորների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 143-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Վիգեն Սարգսյանին» բառերը փոխարինել «Դավիթ Տոնոյանին» բառերով:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում»,- նշված է նախագծում:

4298 | 0
Facebook