Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բերեզովսկին իրոք շատ բարձր մակարդակ ունի, շատ». Վարդան Մինասյան

18:10, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
«Բերեզովսկին իրոք շատ բարձր մակարդակ ունի, շատ». Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց հավաքականի նախկին դարպասապահ և ներկայիս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու մասին։

«Բերեզովսկու աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա է։ 14 մարզում ենք ունեցել, ու տեսնում էի, թե դարպասապահներն ինչ ոգևորությամբ էին աշխատում։ Այն, ինչի մասին մենք զրուցում էինք մարզումներից և խաղերից հետո, ապացուցեց, որ Բերեզովսկին իրոք շատ բարձր մակարդակ ունի, շատ։ Նա կարող է ցանկացած թիմ ղեկավարել։ Նա շատ մեծ փորձ ունի, շատ լավ է հասկանում ֆուտբոլը, մանր դետալներ է տեսնում, ինչը շատ ուրախալի է»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3905 | 0
Facebook