Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վստահ ենք, որ մայիսի 30-ին Սեֆիլյանն ազատ է արձակվելու». ֆեյսբուքյան նախաձեռնություն

11:05, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
«Վստահ ենք, որ մայիսի 30-ին Սեֆիլյանն ազատ է արձակվելու». ֆեյսբուքյան նախաձեռնություն

Մայիսի 30-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը: «Դիմավորում ենք Ժիրայր Սեֆիլյանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Վստահ ենք, որ հենց այդ օրը նրան և այդ գործով ձերբակալված մյուս քաղբանտարկյալներին ազատ են արձակելու անմիջապես դատարանի դահլիճից։ Ուստի կոչ ենք անում գալ դատարան և դիմավորել Հերոսին, ով երկու տարի է ապօրինի փակի տակ էր պահվում հանցագործ վարչախմբի կողմից»,- նշված է տեքստում:

13515 | 0
Facebook