Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը բանտից՝ ուղղված Հայաստանի հանրությանը

20:35, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը բանտից՝ ուղղված Հայաստանի հանրությանը

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը բանտից՝ ուղղված Հայաստանի հանրությանը։

«Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ՝ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։

Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։
     Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որի հետևանքով էլ տեղի ունեցավ և հաղթանակեց համաժողովրդական շարժումը։
     Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։
     Կուզեի նաև զգուշացնել երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին։ Երկրի ներքին անկայունությունից ցանկանալու է օգտվել ոչ միայն ՀՀ արտաքին թշնամին, այլև Հայաստանի ոխերիմ դաշնակիցը։
     Պարզաբանեմ միտքս․
     Երբ, որևէ հետխորհրդային երկրում տեղի է ունենում այսպես կոչված «հակառուսական» հեղափոխություն, Ռուսական կայսրությունը տվյալ երկրին և ժողովրդին հայտարարում է իր թշնամին և պայքար սկսում դրա դեմ։ Իսկ եթե հեղափոխությունը չի կրում այսպես կոչված «հակառուսական» բնույթ (ինչպես մեր հայկական թավշյա հեղափոխությունը), սակայն վայելում է համաժողովրդական մեծ վստահություն և սեր, այնուամենայնիվ, նույն Ռուսաստանը, միևնույն է, այդ ուժերին չհամարելով թշնամի, չի էլ ցանկանում համարել բարեկամ և դաշնակից՝ ձգտելով այդ առաջնորդներին դարձնել խամաճիկ։ Որևէ առաջնորդի՝ իր կամակատարը դարձելու համար դիմում է ամենանենգ դավերի՝ սեպ խրելով համաժողովրդական սեր վայելող առաջնորդի և ժողովրդի միջև․ այդպիսով առաջնորդին զրկելով համաժողովրդական հենարանից։
     Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ զարգանալու են հայ-ռուսական հարաբերությունները, միևնույն է, Կրեմլը փորձելու է հարկադրական երկընտրանքի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստիպելով նրան կա՛մ ոստիկանական միջոցներով պաշտպանել ներքին կայունությունը՝ կորցնելով հեղինակությունը սեփական ժողովրդի մոտ, կա՛մ դիմել հրաժարականի։ Երկու տարբերակն էլ ձեռնտու է Կրեմլին։ Այս տարբերակներից ոչ մեկը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին, այլև դա կլինի ամենարագ ճանապարհը Հայաստանի կործանման։
     Հայ ժողովրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները։ Սա է գլխավորը այսօր։
     Շանթ Հարությունյան, Վարդաշեն ՔԿՀ․ 17 Մայիսի 2018թ․

28897 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Mer azgi prkich@ Nikol Pashinyann e !
Mer azgi prkich@ Nikol Pashinyann e ! 09:14, 18.05.2018
Joxovurd jan hambereq, xndrum em.......et hhk nerin mi toxeq dez karavaren. karevor@ Elq ka, parzapes mi qich el hambereq !
hayamet
hayamet 09:49, 18.05.2018
U sernts....arden eresum tari e.... hamberum enq u elq pntrum
Kyanqnes sparvets..... huysov elq pntrelov

Axr nor karavarutsyun@ Arden hiastapetsnum e amen or

Tpavorutsyun ka vor stextsvum e hhsh-2
Nuyn qaxaqakanutsyinn e.....pili Payti tramabanutsyamb pashtoner en bazhanvum anarzhan zibilnerin
Drantsits inch kareli e spasel ....kam drants het inch huys kapel