Այսօր՝ մայիսի 12-ին, Իրաքում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, հաղորդում է France Presse-ն: Ընտրություններին մասնակցելու համար ընտրատեղամասերում շուրջ 24,5 միլիոն ընտրող է գրանցվել:
Առաջին խորհրդարանական ընտրություններն են 2003թ. Իրաք ԱՄՆ ներխուժումից և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը հաղթելուց հետո:
Իրաքցիները պետք է ընտրեն նոր կազմը 329 տեղ ունեցող Ներկայացուցիչների խորհրդում (խորհրդարանում): Պատգամավորական մանդատի համար պայքարում են 6990 թեկնածու 87 կուսակցություններից և բլոկերից: